News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Երկրների ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությունում ապահովում է մասնակից երկրների առաջանացիկ զարգացում, եւ դրա շարունակումը բխում է նրանց շահերից, մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Կրեմլում ռիսկեր տեսնում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման հետ կապված։ Մինչ այդ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը իբր Հայաստանի նկատմամբ չի կատարվել, եւ Երեւանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ կազմակերպության քարտուղարությունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ հայտարարություն չի ստացել Երեւանից անդամակցության դադարեցման մասին։ Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, ՌԴ-ն ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։

«Ի պատասխան կարող եմ միայն փաստել մի բան, որ ընդհանուր առմամբ ինտեգրացիոն գործընթացը բավական հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Եվ մասնակից երկրները դա գիտեն։ Եվ հաստատ երկրների ՀՆԱ աճի տեմպերում ամեն տարի ահա այդ ինտեգրացիոն գործընթացի բաժինը բավական նկատելի է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նշել է, որ բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել այդ միությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է
Դեռ պետք է Վաղարշակ Հարությունյանին հետ կանչեն, իսկ, որպես կանոն, գործող դեսպանները խնդրում են իրենց...
«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը
Ապա և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է...
Ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է. պարտքը վճարել են. Նախարար
Հիշեցնենք՝ ռուսական «Առաջին ալիքի» սփռումը դադարեցվել էր, քանի որ...
ՌԴ-ում պատրաստ են աշխատել ՀՀ ցանկացած իշխանության հետ, Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի. սենատոր Ջաբարով
Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի...
Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանի հետ առեւտրում խափանումներ չկան
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի խափանումներ չկան...
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյա հոբելյանը
Մայիսի 26-ին ՌԴ ԱԴԾ Արմավիրի Սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյակը...
Ամենաշատ