News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ որեւէ մեկին կարող է հաջողվել ահաբեկել արցախցիներին, դա ծիծաղ կարող էթ առաջացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Նոր Հաճնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով լուրերին, թե արցախցիներին ահաբեկում են, որ եթե մասնակցեն բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, կզրկվեն աջակցությունից:

Նշենք, որ քրցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին: Այստեղ են արցախցի երիտասարդներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետը, սպասում են, որ շուտով այստեղ կգա նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Արցախցին, երբ ահաբեկվելու բոլոր պատճառներն ուներ, չահաբեկվեց, ոտքի վրա մնաց: Կան փոքրիկ կազմակերպություններ, որ միգուցե 10-20 հոգու կամ ընտանիքի ինչ-որ սոցիալական ծրագրեր են իրականացրել կամ իրականացնում, հիմա բացահայտում են իրենց նպատակները: Նման պահանջներ դնելով արցախցիների առջեւ, նշանակում է՝ նրանք իրենց սեփական շահն են սպասարկել, ոչ թե ապրումակցման արդյունք է: Կարող ենք ենթադրել, որ նրանք դրանով իրենց հավատարմություն են ուզում ցույց տալ գործող իշխանություններին: Դա որեւէ արցախցու վրա չի ազդի:

Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի ընթացքում եւ ակնարկներ արել, խոստումներ տվել արագ  բնակարանային հարցեր լուծելու, դրամական աջակցություն ցուցաբերելու, բիզնես ծրագրեր անելու համար: Փորձում են նաեւ ուղղակի գնել մարդկանց, բայց սա էդ դեպքը չի: Հայրենիքի վտանգը արցախցին ապրել է, դրա միջով անցել է: Արցախցին ոտքի է կանգնել, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, Հայաստանում տեղի չունենա»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ տնօրենի հեռանալը պաշտոնից կապված չէ «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդին աջակցելու հետ. նախարար
Սամվել Դանիելյանի հեռանալը կապված չէ շարժման ղեկավարին աջակցելու հետ...
Խաչատուր Սուքիասյանի գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի. «Հայաստան» խմբակցություն
Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություններ է արել...
Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա...
«Ժողովուրդ». Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Իրական վիճակը. այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն...
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները
Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից...
«Ժողովուրդ». Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները
ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ...
Ամենաշատ