News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-ին Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը  «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:  Այս մաիսն հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:

001.jpg (49 KB)

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացնում էին տարբեր քաղաքական կուսակցություններ,  վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իրենց բարեկամական վերաբերմունքը, մարդկության դեմ գործված նման հանցագործությունները մոռացության չմատնելու կարևորությունը, շեշտել են հարգված և սիրված հայ համայնքի հանգամանքը, կարևորել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացումը: Սենատորները նշել են, որ Հայաստանն այսօր էլ անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած և հիշեցրել, որ 2022 թ. Սենատը նաև միաձայն դատապարտել է Լաչինի միջանցքի շրջափակումը և իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Նշյալ օրենքի նախագիծն արդեն փոխանցվել է Ներկայացուցիչների պալատին, որտեղ նույնպես պետք է քվեարկության դրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ