News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Թողարկվել է Արցախի Տիգրանակերտին նվիրված մեր եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) tigranakert.org կայքը: Փորձ է արվել ավելի քան 35 հոդվածների և մոտ 400 նկարների, գծագրերի ու գրչանկարների օգնությամբ ներկայացնել Տիգրանակերտի և Արցախի անտիկ ու միջնադարյան մշակույթը: Այդ մասին հայտնում է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, մշակութաբան Համլետ Պետրոսյանը:

«Այստեղ չկա սնապարծություն ու չկա պաթոս: Կա իրողությունների հետևողական ու չեզոք նկարագրություն և քննություն:

Այն ստեղծելն Արցախի հնագիտական արշավախմբի, իմ աշակերտների և անձամբ իմ պարտքն ու պատիվն էր»,- գրել է նա։  

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ