News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն մտադիր չէ զինծառայողներ ուղարկել Ուկրաինա, Կիեւը դաշինքի մասնակիցներին այդ մասին չի խնդրել։ Այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ANSA գործակալության հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ուժեր տեղակայելու պլաններ չունի։ Երբ ես անցած շաբաթ հանդիպեցի Ուկրաինայի իշխանությունների հետ, նրանք այդ մասին չխնդրեցին»,- ասել է նա։

Մինչ այդ Corriere della Sera թերթը, հղում կատարելով փաստաթղթի նախագծին, տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ երկրները մտադիր են հայտարարել, որ հրաժարվում են իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու գաղափարից Վաշինգտոնում հուլիսի 9-11-ին կայանալիք գագաթաժողովի ժամանակ։ Տեքստի համաձայն՝ «ոչ մի սապոգ հողի վրա» արտահայտությունը դառնալու է կարեւորներից մեկը փաստաթղթում։ Միեւնույն ժամանակ, բլոկը կշարունակի ամրացնել իր արեւելյան թեւը եւ մտադիր է մեծացնել կադրային կազմը տարածաշրջանում՝ հասցնելով 300 հազար զինվորականի, որոնք կարող են գործի դրվել Մերձբալթիկայից մինչեւ Բուլղարիա լեռնաշղթայի տարածքի երկայնքով, նշել է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սթոլտենբերգը հայտնել է, որ Կիեւին ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պետք, ներառյալ Patriot-ներ
ԵՄ պաշտպանության նախարարների հետ կքննարկենք Ուկրաինային ցուցաբերվող  օգնությունը...
ՆԱՏՕ-ի երկրները պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Սթոլթենբերգը, խոսելով Ռուսաստանի Դաշնությունում գերճշգրիտ զենքի կիրառման մասին...
Պուտինը վախենում է «Խաղաղության գլոբալ գագաթաժողովից» եւ փորձում է խափանել այն. Զելենսկի
Պուտինը ցանկանում է խափանել «Խաղաղության գլոբալ գագաթաժողովը»...
ԵՄ երկրների պաշտպանության նախարարները եւ ՆԱՏՕ քարտուղարը կքննարկեն ռազմական աջակցությունն Ուկրաինային
Երեքշաբթի Բրյուսելում տեղի կունենա հանդիպում...
Բելգիան եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր անվտանգության մասին
Զելենսկին այցով գտնվում է Բելգիայում...
Բելգիան մտադիր է մինչեւ 2028թ. Ուկրաինա մատակարարել 30 հատ F-16
30 հատ F-16 ինքնաթիռներ՝ Ուկրաինային...
Ամենաշատ