News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելական բանակը ոչնչացրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման 24 գումարտակներից 20-ը։ Այսպիսի հայտարարություն է արել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան Merit Street Media հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մեզ հաջողվեց ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի 24 ահաբեկչական գումարտակներից մոտ 20 գումարտակ։ Ռաֆահում դեռևս ունենք ոչնչացնելու 4-ը։ Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք մտնել Ռաֆահ, քանի որ չենք կարող նրանց այնտեղ թողնել»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելը «շատ ուժեղ դիմադրության է հանդիպելու» Ռաֆահում գործողության ժամանակ, սակայն վստահություն է հայտնել, որ իսրայելցի զինվորականները կհաղթահարեն այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազայում ավելի քան 1 միլիոն պաղեստինցի հուլիսի կեսին կհասնի սովի գագաթնակետին. ՄԱԿ
ԱՀԿ-ի և FAO-ի համատեղ զեկույցում ասվում է, որ սովը Գազայում խիստ սահմանափակումների և տեղական պարենային համակարգի փլուզման պատճառով հումանիտար օգնության հասանելիության վիճակը վատթարանում է...
Նեթանյահուն «Հըզբոլլահ»-ին սպառնացել է չափազանց հզոր պատասխան հարված հասցնել
«Նրանց, ում թվում է, թե կարող է մեզ վնասել, ու մենք ձեռքերս ծալած նստելու ենք, չարաչար սխալվում է»...
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ չի ձգտում ընդլայնել հակամարտությունը Իսրայելի հետ
Նա նշել է, որ շարժման որոշումը չի առնչվում պատերազմի ընդլայնմանը, մինչդեռ նա նշել է, որ «Հըզբոլլահ»-ը կկռվի, եթե իրեն պատերազմ պարտադրվի...
Իսրայելը չի ​​արձագանքել «Հըզբոլլահ»-ի հետ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ Փարիզի առաջարկներին. Ֆրանսիայի ԱԳՆ
Գրավոր առաջարկն, ըստ նրա՝ առնչվում է նաև երկարաժամկետ սահմանային խնդիրներին և այդ հարցը քննարկվել է գործընկերների, ներառյալ՝ Միացյալ Նահանգների հետ...
Որքան կարժենա Գազայի պատերազմն Իսրայելի վրա. Իսրայելի Կենտրոնական բանկի հաշվարկը
Ռազմական ծախսերի վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար կպահանջվի ռազմական ծախսերի գրեթե կեսը՝ 118 միլիարդ շեքել, իսկ մինչև 2025 թվականը քաղաքացիական ծախսերի համար, ներառյալ քաղաքացիական բնակչության տարհանման և բնակարանային ապահովման ծախսերը տարհանվածների համար, ինչպես նաև այլ ծախսերը կազմեն 38 միլիարդ շեքել...
Սլովենիայի կառավարությունը հավանություն է տվել Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկին
Առաջարկն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ