News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել Սիսիանի բժշկական կենտրոնից, որ «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ, նույն օրը ժամը 22։40-ին, շտապ օգնության ավտոմեքենայով Շաքի բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի  բնակիչներ 17-ամյա Շ․ Գ․-ն, 61-ամյա Լորետա Գ․-ն, 39-ամյա Շամիրամ Գ․-ն, 10-ամյա Տ․ Խ․-ն և 2-ամյա Գ․  Խ․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 7-ին, ժամը 21։40-ի սահմաններում վերջիններս թունավորումը ստացել են Շաքի բնակավայրի 7-րդ փողոցի 25-րդ տան խոհանոցում գտնվող գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ