News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը մոտեցավ Սարյան փողոցի «Հայ փոստի» աշխատակիցներին։ Նրանք բակում ոգևորված սպասում էին Սրբազանից օրհնություն ստանալու համար։

Մինչև այդ նա բազմամարդ երթով շարժվել էր մի շարք բուհեր, կոչերով հանդես եկել։ Սրբազանին են միացել տարբեր բուհերի ուսանողներ։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել, իսկ այսօր՝ 18։30-ին կրկին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ