Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի հետ գործարքի շուրջ բանակցություններում ձգտում է Գազայի հատվածում 12-շաբաթյա հրադադար հաստատել: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, գործարքի առաջին փուլում ռազմական գործողությունների երկար հումանիտար դադարի պահանջը «լուրջ խոչընդոտ» է բանակցային գործընթացում։
Աղբյուրների համաձայն, խորհրդակցությունների ավելի վաղ փուլում, որոնք անցկացվում են միջնորդների օգնությամբ, ՀԱՄԱՍ-ը համաձայնել է բանակցություններին «ռազմական գործողությունների դադարի առաջին վեց շաբաթվա ընթացքում»՝ մինչև գործարքի երկրորդ փուլի մեկնարկը։ Աղբյուրները պաղեստինյան արմատականների նոր պահանջը համարում են «ակնհայտ շրջադարձ»։
Ըստ հեռուստաալիքի՝ իսրայելցի պաշտոնյաները կտրականապես համաձայն չեն անկլավում երկարաժամկետ հրադադարի հետ, քանի որ ռազմական գործողությունների մի քանի ամսով դադարը «դժվարացնելու է պատերազմի վերսկսումը և իսրայելական զորքերը Գազայի հատված հետ ուղարկելը», փաստացիորեն ավարտելով գործողությունը: Բացի այդ, ըստ աղբյուրի, Իսրայելը չի համաձայնում երկարաժամկետ հրադադարի պարտավորություն ստանձնել նախքան պատանդների ազատ արձակումը։