News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Արմավիր քաղաքից «էլեկտրահարում» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Գ․ Ս․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա, մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և ստացել «էքստրասիստոլաներ, աջ ցուցամատի և բութ մատի այրվածք, ջղաձգություն» մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել Փյունիկ գյուղի երկհարկանի տներից մեկում․ կրակը մարվել է 2 ժամ անց
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ մայիսի 23-ին, ժամը 00:14-ին: Այրվել է 1-ին փողոցի երկհարկանի տներից...
Տավուշում և Երևանում ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ. ՔԿ
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական…
Դատարանը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը կհրապարակի մայիսի 29-ին
Այսօր դատարանում լսվեցին գործով ամբաստանյալների․․․
Սա կարած գործ է․ ես խնդրում եմ, որ այս գործին անաչառ մոտենաք․ Բարսեղ Բեգլարյանը՝ դատարանին
Այն է՝ արդարացնել մեր նկատմամբ․․․
Դանիայում հրդեհ է բռնկվել դեղագործական հսկա համարվող ընկերությունում
Ընկերությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է տարածքից դուրս և այնտեղից...
Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը․ նիստին կլսվի ամբաստանյալի վերջին խոսքը
Ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը․․․
Ամենաշատ