News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Նրանք հիմա այն վիճակում են, որ պետք է կառչեն ամեն մի փրփուրից, ամեն մի բարակ ձողից: Թող կառչեն, բռնվեն, որ պահպանեն միմիայն իրենց իշխանությունն ու աթոռները: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը` անդրադառնալով իշխանության կողմից Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը միացած գործիչների հասցեին հնչող քննադատությանը: Հիշեցնեմ, իշխանության ներկայացուցիչները քննադատում են շարժման մասնակիցներին` նշելով, որ նրանք իրենց գործողություններով պատերազմ են հրահրում:

Դավիթ Սահակյանցի խոսքով` բացի սեփական աթոռը պահելուց այս իշխանությունն ուրիշ  նպատակ չունի: «Երկիր կմնա, թե չի մնա իրենց չի հետաքրքրում: Կլինի պատերազմ, թե չէ, էլի իրենց համար մեկ է: Առհասարակ, մենք այս ժամանակահատվածում հասկացանք, որ պատերազմ բերողը միայն այս ոհմակն է, որը իշխանության է»,- նշեց մուլտիպլիկատորը: Նա նշեց, որ վստահում և հավատում է սրբազանին: Համոզված է, որ կհասնեն իրենց նպատակին և այս շարժումը կավարտվի հաղթանակով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ