News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ արտակարգ նիստ է հրավիրել՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ բռնազավթված պաղեստինյան տարածքներում Իսրայելի անօրինական գործողությունների առնչությամբ:

Նիստի ընթացքում պատվիրակներն ընդունել են ՄԱԿ-ին՝ Պաղեստինի անդամակցության վերաբերյալ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջարկած բանաձևը։

Հայաստանը կողմ է քվեարկել փաստաթղթին: Նույն կերպ է քվեարկել նաև Ադրբեջանը: Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ ձեռնպահ են մնացել: Դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ։

Փաստաթուղթն ընդլայնում է Պաղեստին պետության իրավունքները Գլխավոր ասամբլեայում, սակայն նրան իրավունք չի տալիս քվեարկելու կամ որպես թեկնածու առաջադրվելու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններում։

Գլխավոր ասամբլեան, ըստ Կանոնադրության, չի կարող ՄԱԿ-ում լիիրավ անդամի կարգավիճակ շնորհել. դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հանձնարարականը: Հիշեցնենք՝ Խորհուրդը, ԱՄՆ-ի վետոյի պատճառով, ապրիլյան նիստում չկարողացավ նման առաջարկություն անել։

Այսօր ընդունված բանաձևում Գլխավոր ասամբլեան նշել է, որ Պաղեստին պետությունը համապատասխանում է անդամակցության պահանջներին և Անվտանգության խորհրդին հանձնարարել է այդ հարցը դրականորեն վերանայել։

ՄԱԿ-ին անդամակցած վերջին պետությունը Հարավային Սուդանն է (2011թվական):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ