News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Մահացել է հայտնի ներդրող, Renaissance Technologies հեջ-ֆոնդի հիմնադիր, Սայմոնս հիմնադրամի համահիմնադիր եւ պատվավոր նախագահ Ջեյմս Հարիս Սայմոնսը։ Այս մասին տեղեկացրել է Սայմոնս հիմնադրամը։

Նվել է, որ ներդրողը մահացել է մայիսի 10-ին Նյու Յորքում, 86 տարեկանում։

1978թ. Ջիմը հիմնեց Renaissance Technologies հեջ-ֆոնդը, որը հետագայում դարձավ քանակական առեւտրի նախագնացն ու պատմության մեջ ամենաշահութաբեր ներդրումային ընկերություններից մեկը։ Նա այնուհետեւ ուշադրությունը կենտրոնացրեց աշխարհը բարելավելու վրա Սայմոնս հիմնադրամի, Սայմոնս միջազգային հիմնադրամի, Math for America-ի եւ այլ բարեգործական կազմակերպությունների օգնությամբ։

Կնոջ՝ Սայմոնս հիմնադրամի նախագահ Մերիլին Սայմոնսի հետ միասին նա միլիարդ դոլարներ է նվիրաբերել հարյուրավոր բարեգործական նախագծերին, մասնավորապես՝ մաթեմատիկական եւ բնական գիտությունների հետազոտություններին եւ կրթությանն աջակցելուն։ 1994թ. նրանք հիմնել են Սայմոնս հիմնադրամը, որն աջակցում է գիտնականներին եւ կազմակերպություններին ամբողջ աշխարհում, մաթեմատիկայի եւ հիմնարար գիտությունների ոլորտում գիտական հետազոտությունների առաջմղման նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ