News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի հատված կարմրբերետավորի եւ քաղաքացու խոսակցությունից, որտեղ կարմիրբերետավորը քաղաքացուն ասում է, որ տունը թալանելու դեպքում ոստիկանություն թող չզանգի:


«Որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02 չզանգես, անցի΄» …

Այս խոսքերն ասում է իրավապահ մարմնի ներկայացուցիչը քաղաքացուն
Ի պատասխան.

1. Հանցագործության, օրինակ՝ տուն թալանելու վերաբերյալ հաղորդագրություն ստանալն ու բացահայտելն իրավապահի պարտականությունն է.

2. Դրա համար դուք վարձատրվում եք, դա ձեր գործն է, ինչ որ մեկին լավություն չեք անում.
3. 1-02 ձեր հոր տնից չեք բերել»,- գրել է Մելոյանը:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից NEWS.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք տեղյակ են տվյալ միջադեպից եւ ինչ քայլեր են ձեռնարկվում տվյալ աշխատակցի վերաբերյալ, ինչին ի պատասխան հայտնեցին, որ տեղյակ չեն այդ միջադեպից:

Տպել
Ամենաշատ