News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, քանի որ տեսնում են, որ նրա համար մարտադաշտում իրավիճակը հղի է պաշտպանության փլուզմամբ, գրում է Коммерсант-ը։

«Եվրոպացիները պատրաստվում են վա-բանկ գնալ: Նրանք տեսնում են, որ իրավիճակն արագորեն փոխվում է, և դա հղի է ուկրաինացիների համար լիակատար կործանմամբ, ուստի իրենք էլ օգտագործում են այս իրավիճակը», - ասել է Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ.Պուտին» ծրագրի համար, երբ իրեն խնդրել են մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ռազմական հայտարարությունները»: 

Էմանուել Մակրոնը բազմիցս չի բացառել Ուկրաինա զորքերի ուղարկումը։ Միաժամանակ, նա բացատրել է, որ այս սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա խնդրեն Ուկրաինայի իշխանությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ