News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Խարկովի մարզում մարտերը շարունակվում են։ Դրանք տեղի են ունենում Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով գտնվող տարածքներում, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Telegram-ի իր ալիքում, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Ըստ նրա, այս շաբաթ իրավիճակը Խարկովի մարզում էականորեն սրվել է։

«Ներկայումս այնտեղ մարտերը շարունակվում են Ռուսաստանի Դաշնության հետ պետական ​​սահմանի երկայնքի սահմանամերձ շրջաններում»,- ասել է գեներալը։

Սիրսկին նշել է, որ իրավիճակը բարդ է, սակայն Ուկրաինայի պաշտպանության ուժերն ամեն ինչ անում են պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար։

Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինայի Խարկովի մարզում իր զորքերի առաջխաղացման մասին։

«Հարձակողական գործողությունների արդյունքում հյուսիսային զորքերի խմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Խարկովի մարզի Բորիսովկա, Օգուրցովո, Պլետենևկա, Պիլնայա և Ստրելեչյա բնակավայրերը։

Խարկովի մարզի Վոլչանսկ, Վեսյոլոյե, Գլուբոկոյե, Նեսկուչնոյե և Կրասնոյե բնակավայրերի շրջանում զգալի կորուստներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի 23-րդ, 43-րդ մեքենայացված բրիգադների, 120-րդ, 125-րդ տարածքային պաշտպանության բրիգադների և 15-րդ սահմանապահ ջոկատի կենդանի ուժին ու տեխնիկալին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ