News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 11-ին վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել և մի տղամարդ ավտոմատը ձեռքին շրջում է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ մայիսի 10-ին Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Ք․-ն հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Մ․-ի հետ և հայհոյել վերջինիս, ապա իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մայիսի 11-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում, Քասախ գյուղի Ռ.Սաֆարյան փողոցում  հանդիպել է Ալեքսան Մ․-ին, որի ժամանակ Վազգեն Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել և այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, չնչին առիթն օգտագործել է և իր կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակոցներ արձակելու միջոցով 15-20 րոպե տևողությամբ խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգը:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վազգեն Ք․-ին և վերջինիս կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ » տեսակի ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիացի քաղաքապետը կալանավորվել է «որովայնախոս» գուշակուհու վրա պետական ​​փողերը ծախսելու մեղադրանքով
Ուշադրության կենտրոնում է քաղաքի քաղաքապետ՝ ոստիկանության և գաղտնի ծառայության նախկին աշխատակից Ժիլ դ'Էտորեի նկատմամբ Սոֆյա Մարտինեսի համոզելու «կախարդական» լիազորությունների շուրջ սկանդալը...
Դատարանը երկարացրել է Նավալնիի երեք փաստաբանների կալանքը
Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ