News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հերոս տղաներից մեկի ընտանիքը նեղվել էր, որ մեր հերոսի լուսանկարը մեր շապիկների վրա էր: Ես ներողություն եմ հայցում, եթե  սխալ է մեկնաբանվել, բայց մեր հերոս տղաներն այդ ընտանիքներից են դուրս եկել, սակայն նրանք ազգինն են, որովհետև պետության, ազգի, հայրենիքի համար են իրենց կյանքը ընծայել: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

 «Մենք ուզում ենք նույնանալ իրենց հետ: Ինչպես Մոնթե Մելքոնյանի, Անդանիկի, Նժդեհի նկարներն են շապիկների վրա, այնպես էլ մեր հերոս տղաների, որոնք մեզ համար ամենաթանկն են, ամենանվիրականն են: Այստեղ որևէ ձևով անունները շահարկելու հարց չկա: Մեր տղաների նահատակությունը չպետք է միայն ընտանիքներինը լինի, և դառնա նրանց սուգն ու ողբերգությունը: Մեր բոլորինը պետք է լինի, մեր հերոսների արյունը մեզ վրա է, նրանք բոլորիս համար են իրենց կյանքը ընծայել»,-հավելեց Բագրատ Սրբազանը՝ ևս մեկ անգամ ներողություն խնդրելով տղայի ընտանիքից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թեև անձրևը դեռ չի դադարել, սակայն Բագրատ Սրբազանը համախոհների հետ դուրս է  եկել  եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։

Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում  բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ:

Նկարիչների և Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորել էին միությունների ղեկավարները, իսկ ԳԱԱ-ում դռները փակ էին, արդյունքում Բագրատ Սրբազանը չկարողացավ ներս մտնել: Փոխարենը նրան սպասում էին ԳԱԱ պատմության ինստիտուտում:  Նշենք, որ Բագրատ Սրբազանը փորձել էր մտնել ԱԺ եւ սուրճ խմել, սակայն չէր կարողացել շենք մտնել՝ անձնագիրն իր մոտ չունենալու պատճառով:

Տպել
Ամենաշատ