News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ, Աբովյան փողոցում, Հանրապետության հրպարակի հարեւանությամբ ոստիկանական մեքենան քիչ էր մնում վրաերթի ենթարկի «Մեդիահաբի» լրագրողին: Երբ լրագրողն անցնում էր փողոցը, ոստիկանական «Գազելը», որ մինչ այդ կանգնած էր, կտրուկ պոկվեց տեղից եւ վարեց դեպի լրագրողը, ապա հասնելով լրագրողին, կտրուկ արգելակեց:

Կարմիրբերետավորներից մեկը մոտեցավ վախեցած լրագրողին եւ փորձում էր հանգստացնել:

Հրապարակում կարմիրբերետավորների մեծ ուժեր են կենտրոնացած:

Նշենք, որ Երևանում կրկին բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացվում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Սայաթ–Նովա–Նալբանդյան և Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկները։ Երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ Այստեղ են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Մհեր Սահակյանը:

Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով վասավ Հանրապետության հրապարակին, կարմիրբերետավորները կրկին ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ վայրերում ակցիաների մասին՝ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կանգառի մոտ, «Սասունցի Դավիթ» կանգառի մոտ, մետրո երիտասարդական կանգառին հարակից Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։

«Վաղը դարձյալ ճնշումը մեծացնում եք՝ հարավից հյուսիս, Հայաստանի ողջ տարածքով, պետք է խաղաղ անհնազանդության, հաշտական և սիրո գործողություններ տեղի ունենան։ Ճշմարտությունը հաղթելու է՝ ինչ ճանապարհով ուզում է լինի»,- նախօրեին ասել էր Բագրատ Սրբազանը։

«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Աբովյան փողոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել...
«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է
ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի...
«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով
Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթել յանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ...
«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
Երեկ նմանատիպ շենքերից մեկի հավաքարարը (անունը չենք գրում՝ տիկնոջը հարվածի տակ չդնելու համար) միայնակ...
«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը
Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու...
«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
Այդ «սադրիչներին» արդեն դեմքով ճանաչում են։ Նրանք փորձում են պայքարողների մեջ կասկած գցել, ներշնչել, որ...
Ամենաշատ