News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում։ Մեծ մասամբ ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերի շնորհիվ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ գտնվում է համաշխարհային առաջատարների թվում տնտեսական աճի տեմպերով։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական նիստի «Հայաստանը ԵԱՏՄ-ում. իրողություններ եւ Եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարներ» թեմայով համաժողովում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ ԵԱՏՄ գոյության տասնամյա արդյունքները բավական դրական են՝ չնայած շատ բարդ համաշխարհային իրավիճակին եւ այն մարտահրավերներին, որոնց առջեւ կանգնած են միության անդամ երկրները. «Պետությունների ղեկավարները մայիսի 8-ին Մոսկվայում փաստել են, որ ԵԱՏՄ-ը, անգամ այդ մարտահրավերներին եւ Արեմուտքի պատժիչ քաղաքականությանը դեմ-հանդիման, ցուցադրել է իր կայունությունը։ Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ը դարձել է արդյունավետ ինտեգրացիոն կառույց, որի գործունեությունը կոնկրետ տնտեսական շահ է բերում միավորման յուրաքանչյուր անդամի։ Եվ այս մասին ասում են տնտեսական ցուցանիշները»։

Դիվանագետը նշել է, որ 10 տարում ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն ավելացել է՝ 1,6-ից հասնելով 2,5 տրլն դոլարի։ 2023թ. արդյունքներով՝ ընդհանուր ՀՆԱ աճը հասել է 3,7 տոկոսի, ինչը բարձր է միջին համաշխարհային մեծություններից։ Աճի առաջատարներ են դարձել Հայաստանը եւ Ղրղզստանը։

Կոպիրկինը նաեւ ասել է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության համար գերակայություններ են մնում ԵԱՏՄ միջազգային օրակարգը եւ ակտիվ հանրայնացումը ինչպես միության ներսում, այնպես էլ նրանից դուրս։ Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՏՄ աշխատանքի հիմքում ընկած է իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքը՝ հաշվի առնելով բոլոր մասնակիցների շահերը. «Ռուսաստանը ցանկանում է հայ գործընկերներին հաջող աշխատանք որպես ԵԱՏՄ նախագահ։ Ռուսաստանը բարձր է գնահատում այն փոխշահավետ եւ բազմապլան կապերը, որոնք զարգանում են միության գծով գործընկերների հետ, եւ մենք պատրաստ ենք հետագա համատեղ աշխատանքի՝ մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումն ամրապնդելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ում պատրաստ են աշխատել ՀՀ ցանկացած իշխանության հետ, Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի. սենատոր Ջաբարով
Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի...
Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանի հետ առեւտրում խափանումներ չկան
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի խափանումներ չկան...
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյա հոբելյանը
Մայիսի 26-ին ՌԴ ԱԴԾ Արմավիրի Սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյակը...
«Հրապարակ». Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի...
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել` խորհրդակցությունների
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում...
Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում. պատգամավոր
Նա վստահեցրեց, որ եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ