News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանն այնքան էլ լավ ընդունելության չի արժանացել տեղի հայերի կողմից։

Թելեգրամի ալիքներում տարածված տեսանյութի համաձայն, հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ պիկետ են իրականացրել՝ նշելով, որ Փաշինյանը ստախոս է, գաղափար չունի, թե ինչ է ժողովրդավարությունը։

«Մի հավատացեք այն ամենին, ինչ նա պատրաստվում է պատմել ձեզ։ Նա ստախոս է։ Հայաստանում չկա ժողովրդավարություն»,-նշել են ակցիայի մասնակիցները, որոնց ձեռքին եղել են Հայաստանի ուր Արցախի դրոշները։

Նրանք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Պիկետի մասնակիցները նշել են, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին, քանի որ հայրենիքում նրա հրաժարականն են պահանջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ