News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում պատիվ ունեցա շփվելու մեր երիտասարդ սերնդի հետ, ում աչքերում ամենակարևորը՝ հույս և հավատ կա մեր երկրի, մեր ապագայի հանդեպ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ Արցախին պատուհասած ողբերգությունից մինչև կուսակցական շահերի ստորադասում հավաքական ազգային շահին, համախմբված լինելու կենսական անհրաժեշտությունից մինչև հզոր դաշնակիցներ ւնենալու կարևորություն:

Սակայն հիմնական ուղերձս, կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ:

Հայաստան-Արցախ բնական կապը պետք է շատ ամուր լինի՝ թեկուզ առայժմ նման շփումների տեսքով, որպեսզի երիտասարդները ճանաչեն միմյանց, սովորեն իրարից և միասին նոր երազանքներ հյուսեն»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանը նաև հայտնել է, որ հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի...
Իշխանությունների կողմից կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Մետաքսե Հակոբյան
Իմ ունեցած տեղեկություններով Արցախի քաղաքապետերի դեմ վարույթը սկսվել էր...
Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային...
Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-ր…
Ռուսաստանը պատրաստվում է գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում. Գրիգորի Կարասին
։ Նրա խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին...
Մինչև հունիսի 15-ը  կհաստատվի արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը
Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության…
Ամենաշատ