News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն այժմ անհամբեր սպասում է Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու Եվրամիության որոշմանը։ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կմեկնարկեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։  ՀՀ վարչապետն այս մասին խոսել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարներին։

«Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա մենք ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարեցի, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը»,- շեշտեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և կազմակերպության հարաբերությունների խնդիրն ու ճգնաժամը ծագել էր այն պահից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել էին Հայաստան, և ՀԱՊԿ կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ անդամ երկրները պետք է աջակցեին և օգնեին Հայաստանին այս իրավիճակում: 

«Բայց նույնիսկ պաշտոնական խնդրանքներից հետո ՀԱՊԿ-ը հրաժարվեց կոնկրետ քայլեր անել, և իրականում դա է հիմնական պատճառը, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը  ՀԱՊԿ-ի աշխատանքներին բոլոր մակարդակներում»,- հայտնեց վարչապետը։

Անդրադառնալով մոդերատորի այն հարցին, թե այդ իրադարձությունների լույսի ներքո ակնկալո՞ւմ է արդյոք Երևանը, որ Արևմուտքը կապահովի Հայաստանի անվտանգությունը՝ վարչապետ Փաշինյանը պատասխանել է․ «Գիտեք, մեր քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք անվտանգության ոլորտում որոշակի համագործակցություն ենք ստեղծում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ, և այժմ մենք ինչ-որ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, քանի որ, ինչպես ասացի, մենք ուրախ ենք Ադրբեջանի հետ մեր սահմանին եվրոպական մոնիտորինգի, քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ»:

Փաշինյանը հավելել է, որ դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից դա մի տեսակ նոր գործոն է տարածաշրջանի անվտանգության համար, և առաջին անգամն է, որ Եվրամիությունը ինչ-որ կերպ ներգրավված է ՀՀ անվտանգության օրակարգում։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այժմ անհամբեր սպասում է Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու Եվրամիության որոշմանը։

«Հույս ունենք, որ կսկսենք վիզաների ազատականացման բանակցությունները: Իսկ անցյալ տարի Եվրախորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան դա հնարավոր է համարում Եվրամիությունը»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ  դա Հայաստանի դիրքորոշումն է, որը եղել է և հիմա էլ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան, նորին...
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի առիթով
Գրառմանը կից Մարագոսը հրապարակել է նաև Սարդարապատի հուշահամալիրի լուսանկարը...
ԵՄ-ն Վրաստանի վերաբերյալ որոշում չեն կայացրել՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման իրավիճակի հետ
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ օրենքն ընդունելով՝ Վրաստանը խախտում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու երեք պայման․..
ԵՄ-ը ցանկանում է Սաուդյան Արաբիայում գագաթաժողով անցկացնել Ուկրաինայի վերաբերյալ՝ ՌԴ մասնակցությամբ. Bloomberg
ԵՄ-ը գագաթաժողով կանցկացնի Ուկրաինայի վերաբերյալ...
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են նոր պատժամիջոցային ռեժիմը ՌԴ-ի դեմ. DPA
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են...
ԵՄ-ը «անգամ փոքր-ինչ չի կատարել 1 մլն արկերի խոստումը Կիեւին». Սթոլտենբերգ
ԵՄ-ը Ուկրաինային 1 մլն արկ էր խոստացել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ