News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի»՝ ռուսաստանյան համարժեք օրենքի ընդունումը համարել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի՝ երկրի բնակչությանը պատերազմի հայտարարություն։ Ազատազրկված քաղաքական գործիչը կարճ նամակ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ «Օլիգարխը պատերազմ է հայտարարել վրաց ժողովրդին։ Ժողովուրդը պետք է պաշտպանվի, նրանք յուրաքանչյուրի համար սպառնալիք կդառնան: Առա՛ջ, Վրաստան»,- ըստ SOVA-ի՝ գրել է Սահակաշվիլին։

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը հայտնի է նաև որպես օտարերկրյա գործակալների մասին «ռուսական» օրենք։ Կողմ է քվեարկել 84 պատգամավոր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա արբանյակների անդամները։ Դեմ է արտահայտվել 30 պատգամավոր։

Օրինագիծը խորհրդրանում քվեարկությունից հետո կներկայացվի երկրի նախագահի ստորագրմանը։ Պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո է դնելու փաստաթղթի վրա։ Սակայն բավականաչափ պատգամավորական մանդատներ ունեցող իշխող կուսակցությունը մտադիր է վերացնել վետոն:

Խորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել բողոքի ակցիայի պայմաններում, երբ մասնակիցները վանկարկել են՝ «Ո՛չ ռուսական օրենքին» և «Ստրուկներ»: Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում շուրջ մեկ ամիս է ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ օրինագծի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ