News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Պերուի ոստիկանությունը հաղորդել է հարավամերիկյան երկրի Անդյան շրջանի ավտոճանապարհներից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով 13 մարդու մահվան մասին:  Canal N հեռուստաալիքը հաղորդել է, որ Interprovincial Civa տրանսպորտային ընկերությանը պատկանող մեքենայի վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:30-ին, երբ ավտոբուսը մայրաքաղաք Լիմայից ուղևորվում էր Այաչուչո:

Նախապես հաղորդվել է 14 զոհի մասին, սակայն ոստիկանության գնդապետ Յոնի Վալդերաման ավելի ուշ Canal N հեռուստատեսությանը հայտնել է, որ եղել է առնվազն 18 զոհ:

Դեպքի վայր են ուղարկվել յոթ շտապօգնության մեքենա, մոտ երկու տասնյակ բուժաշխատողներ:  Այակուչոյի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորները տեղափոխվել են երեք առանձին հիվանդանոցներ։ Բժշկական անձնակազմը շարունակում է մնալ դեպքի վայրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ