News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանի դատարանը քննչական մեկուսարան է ուղարկել Լյովա Մարտիրոսյանին, որը ենթադրաբար կաշառք է տվել քրեական գործով անցնող ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովին։

Ըստ ТАСС-ի՝ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կուզնեցովն անձամբ ճանաչել է Մարտիրոսյանին, երբ նա ծառայում էր ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի 8-րդ վարչությունում:

«Մոսկվա քաղաքի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմինների միջնորդությունը. Լյովա Ալբերտի Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս 28 օր ժամկետով, այն է՝ մինչև 2024 թվականի հուլիսի 12-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ քննիչների՝ Մարտիրոսյանը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ