News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Վրաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ եթե Վրաստանի խորհրդարանի հաստատած «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունվի առանց Եվրամիության նորմերի պահպանման, Վաշինգտոնի հարաբերությունները հարավկովկասյան պետության կվտանգվեն։

Ըստ Reuters-ի՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ եթե երկրի իշխանությունները Միացյալ Նահանգներին դիտարկեն որպես հակառակորդ, այլ ոչ թե՝ գործընկեր, Վաշինգտոնից Վրաստանին հատկացվող բոլոր օգնությունները կվերանայվեն։

Նա հավելել է, թե Վաշինգտոնը կցանկանա համոզվել, որ ընդդեմ օրենսդրության ցանկացած նոր բողոքի ցույց խաղաղ բնույթ կունենա, և եթե ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառվի, պատասխանատուների համար ֆինանսական և ուղևորությունների սահմանափակումներ կկիրառվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ