Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեպքում Եվրամիությունը կարող է սառեցնել այդ երկրի՝ միությանը միանալու դիմումը։ Դրա մասին հայտնել է Financial Times պարբերականը։
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի, եթե Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ուժի մեջ մտնի։