News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա վարձու մարդասպանը, որին փախուստի դիմելու փորձի ժամանակ ոստիկանները գետնին են տապալել:

59-ամյա Ռոբերտ Ֆիցոն հրազենային վնասվածքներ է ստացել Բրատիսլավայի հյուսիս-արևելքում գտնվող Հանդլովում՝ Սլովակիայի կառավարության արտագնա նիստից հետո։ Մշակույթի տան դիմաց կրակոցներ են հնչել, որից հետո անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ հարձակվել են տղամարդու վրա և ձերբակալել։

Մահափորձի ականատեսը սլովակական Dennik կայքին հայտնել է, որ այդ պահին Ֆիցոն դուրս էր գալիս շենքից՝ հավաքված մարդկանց ողջունելու, այնուհետև մի քանի կրակոց է հնչել: Ականատեսը պատմել է, որ Ֆիցոն ընկել է գետնին, ըստ ականատեսի, տեսել է, որ վարչապետը գլխի և կրծքավանդակի հատվածում վերքեր է ստացել։

Ըստ The Herald պարբերականի՝ վարչապետին ողջունելու սպասող ականատեսներից մեկը պատմել է նաև, որ կրակոցների սկսվելուց առաջ ամբոխի մեջ ինչ-որ մեկը բղավել է. «Ռոբո, արի այստեղ»: Կասկածյալին ոստիկանները տեղում ձերբակալել են, այնուհետեւ շրջափակել են տարածքը, իսկ Մշակույթի տնից մարդկանց տարհանել են:  

Ըստ Pluska-ի՝ այնուհետև վիրավոր վարչապետին ՝ կրծքավանդակի և որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Ավելի ուշ Ֆիցոյի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ նրա աշխատակազմից հայտնել են, որ վարչապետի վրա կրակել են մի քանի անգամ և ներկայում նրա  է կյանքին վտանգ է սպառնում: «Առաջիկա մի քանի ժամերը վճռորոշ են լինելու»,-ընդգծվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ