Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) մեջ մտնող երկրների ղեկավարները Մանամայում ընթացող գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրով կպահանջեն ՄԱԿ-ից խաղաղապահներ մտցնել պաղեստինյան տարածք։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է Al Hadath հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ փաստաթղթի նախագիծը, որը կարող է ընդունվել ԱՊԼ 33-րդ գագաթաժողովի արդյունքների հիման վրա, նախատեսում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը անմիջական պատասխանատվություն է կրում երկու պետությունների սկզբունքի իրականացման համար պաղեստինյան հարցի լուծման դեպքում։ Բացի այդ, այն պետք է, հռչակագրի համապատասխան, իրականացնի Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հաստատման իր ընդունած բանաձեւերի իրականացում մշտական հիմքով։
Հռչակագրի նախագիծը անդրադառնում է նաեւ նավագնացության անվտանգության ապահովմանը Կարմիր ծովում եւ ճգնաժամերի կարգավորման ուղիներին Եմենում, Սիրիայում եւ Սուդանում։
ԱՊԼ գագաթաժողովը Մանամայում ընթանում է մայիսի 16-ին եւ գերազանցապես նվիրվելու է Գազայի հատվածի իրավիճակին։