Թուրքիան և Համաշխարհային բանկը 1 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրել՝ աջակցելու համար վերականգնվող էներգիայի օգտագործման ընդլայնմանն ուղղված ջանքերին, հայտնել է Reuters-ը։
Ծրագիրը կօգնի ստեղծել և ընդլայնել բաշխված արևային էներգիայի շուկան և մարտկոցների արտադրության պիլոտային ծրագիր սկսել Թուրքիայում:
Ծրագիրը կիրագործեն Թուրքիայի զարգացման և ներդրումային բանկը (TKB), ինչպես նաև Թուրքիայի արդյունաբերական զարգացման բանկը (TSKB)։