Իսրայելը շարունակում է շրջանցել Գազայի հատվածում հրադադարի հասնելու ջանքերը, Մանամի գագաթաժողովում արաբ առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին:
Ըստ Reuters-ի՝ Սիսին հավելել է, որ Իսրայելն իր ռազմական գործողությունները Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահում շարունակելով՝ քաղաքի սահմանային անցակետն օգտագործում է պաղեստինյան կողմում Գազայի պաշարումն ուժեղացնելու նպատակով:
Իսրայելի կողմից Ռաֆահ քաղաք ցամաքային ներխուժման պատճառով վերջին շրջանում Իսրայելի և Եգիպտոսի միջև լարվածությունն աճում է: Երկու երկրները միմյանց մեղադրել են դեպի ափամերձ տարածք օգնության կարևոր ուղի ծառայող Ռաֆահ անցակետի փակման համար: