News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պնդում են, որ մոտ 130 հազար տարվա արջի ոսկորը միտումնավոր ծրատվել է նախշադրվագով և կարող է լինել նեանդերթալցիների ձեռքով ստեղծված Եվրասիայի հնագույն արվեստի նմուշներից մեկը:

Մոտ 10,6 սմ երկարությամբ գլանաձեւ ոսկորը դրվագազարդված է 17 անհավասարաչափ զուգահեռ կտրվածքներով։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իրը, ըստ ամենայնի, աջլիկ է սարքել։

Փորագրված ոսկորը Եվրոպայում Կարպատյան լեռների հյուսիսում նեանդերթալցիների ձեռքով ստեղծված հնագույն հայտնի խորհրդանշական արվեստի նմուշն է:

Սա գիտնականներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Եվրասիայում մոտ 400 հազարից 40 հազար տարի առաջ ապրած մարդկանց վաղուց մահացած հարազատների վարքի, ճանաչողական կարողությունների և մշակույթի մասին:

Նախապատմական նկարիչը սոսկ չէր նկարում, նա հավանաբար օժտված է եղել զարգացած ճանաչողական ունակություններով, գրում են գիտնականները Archaeological Science գիտահանրամատչելի հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականները ենթադրել են որ «արվեստի գործ» ստեղծողը գուցե փորձել է ինչ-որ թվային հաղորդագրություն փոխանցել սերունդներին: Գիտնականները պարզել են նաև, որ ոսկորների վրա առկա հետքերը կապված չեն միս կտրելու կամ գործիքներ օգտագործելու հետ։ Ավելին, նրանք, ըստ ամենայնի, դիտավորյալ են կայծքարե դանակով հարվածներ հասցրել ոսկորին։

Ըստ հետազոտության՝ փորձարարական նշանների հետ կտրվածքների համեմատությունը ցույց է տվել, որ գրեթե բոլոր կտրվածքները հասցվել են դանակի շեշտակի, կրկնվող շարժումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ