News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ոստիկանությունը փնտրում է երկու մարդու՝ Չինաստանի հետ պատմական կապերով հայտնի փոքրիկ քաղաքի թանգարանում դարավոր չինական շքերթի վիշապի և այլ արժեքավոր արտեֆակտների նկատմամբ վանդալիզմի ակտի համար։

Ըստ CNN-ի՝ ոստիկանությունը և թանգարանի տնօրենը հայտնել են, որ վանդալիզմը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Բենդիգո քաղաքի Golden Dragon թանգարանում, Մելբուրնից մոտ 100 մղոն հյուսիս-արևմուտք:

Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդն ու կինը կասկածվում են 100 հազար ավստրալական դոլար (66 հազար 900 ԱՄՆ դոլար) արժողությամբ պատմական արժեք ունեցող արվեստի գործերը վնասելու մեջ որից հետո զույգը դրանից հետո փախուստի է դիմել արծաթագույն Toyota Prado-ով:

«Քննիչները ենթադրում են, որ այդ երկուսը մի քանի արձաններ և նկարներ վնասելու համար հեղուկ են օգտագործել», - հայտնել են ոստիկանությանը՝ հավելելով, որ կասկածյալները հանցանքի պահին երկու երեխաների հետ են եղել:

Հարձակման ենթարկված արտեֆակտների թվում է նաև Լուն, որը թանգարանն անվանել է «աշխարհի հնագույն ամբողջական կայսերական հանդիսավոր վիշապը»:

«Լուն չինական մշակույթում առասպելական սուրբ արարած է, որը սովորաբար անգլերեն թարգմանվում է որպես վիշապ և հաճախ ներկայացվում է փառատոների և ծեսերի գլխավոր կերպարը:

Վիշապների պարերը փաստագրված են արարողակարգային միջոցառումների ժամանակ Հան դինաստիայի ժամանակներից (մ.թ.ա. 202 - մ.թ. 220 թվականներից) ի վեր և հաճախ ներառում էին պարողների թիմեր, որոնք փողոցներում պարացնում էին հսկա վիշապատիկնիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ