Նավթի գներն աճում են ուրբաթ օրը և շաբաթն ավելի բարձր են ավարտում։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հուլիսյան ֆյուչերսների արժեքը կազմում է 83,53 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,26 դոլարով (0,31%) ավելի է, քան նախորդ առուվաճառքի փակման ժամանակ։ Հինգշաբթի օրն այդ պայմանագրերն աճել են 0,52 դոլարով (0,6%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83,27 դոլարի։
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,13 դոլարով (0,16%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 79,36 դոլարի։ Նախորդ առուվաճառքի արդյունքների հիման վրա այս պայմանագրերի արժեքն աճել է 0,6 դոլարով (0,8%)՝ հասնելով 79,23 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։