News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալան Ռիչարդ Դոնվահին և նրա գլխավորած պատվիրակությանը:Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Վահան Կոստանյանը ողջունել է Ռիչարդ Դոնվահի այցը Հայաստան Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ` ներկայացնելով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ուղղված խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղեկալը նշել է Հայաստանի շահագրգռվածությունը ընդարձակելու իր ներդրումը կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների լուծմանն ուղղված համաշխարհային ջանքերում:  Այս համատեքստում Վահան Կոստանյանը կարևորել միջազգային մակարդակով համագործակցության ամրապնդումը՝ ուղղված բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ազգային կարողությունների բարելավմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Կոնվենցիայի նպատակների իրագործման ուղղությամբ համագործակցության խթանմանն առնչվող հարցերի շուրջ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ