Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում եւ շրջակա օկրուգներում մահացել է յոթ մարդ այն բանից հետո, երբ խիստ վատ եղանակը պոկել է էլեկտրալարերն ու տապալել ծառեր, քանդվել են աղյուսե պատեր, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Շերիֆ Էդ Գոնսալեսի խոսքով՝ երեք հոգի մահացել է Հարիս օկրուգում, չորս հոգի՝ Հյուսթոնում։
Կիպարիսում գրանցվել է պտտահողմ՝ ժամում 110 մղոն արագությամբ, իսկ Հյուսթոնում ուժեղ քամի է, որի առավելագույն արագությունը հասնում է ժամում 100 մղոնի, տեղեկացրել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
«Այսպիսի քամի մենք Հարիս օրկրուգում չենք տեսել 1983թ. Ալիսիա փոթորկի ժամանակներից»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է օկրուգի դատավոր Լինա Իդալգոն։
Ալիսիա փոթորիկը 1983թ. օգոստոսի 18-ին ցամաք էր դուրս եկել Սան Լուիս լեռնանցքում։ Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ այն խլել է 21 մարդու կյանք, իսկ ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար։