News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Իրանի պետական ​​հեռուստատեսության թղթակիցը, որն ուղեկցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնել է նախագահի ուղղաթիռի վթարի մանրամասները, հայտնում է IRNA-ն։

«Մենք գտնվում ենք Վարզգան քաղաքի Սոնգուն պղնձի հանքի մոտ։ Ուղղաթիռի GPS-ը ցույց է տալիս, որ այն կոշտ վայրէջք է կատարել, այնտեղ թանձր մառախուղ է, տեսանելիությունը մոտ 5-6 մետր է, այս տարածքով անցնելը չափազանց դժվար է, և միայն մի քանի մեքենա կարող է հասնել դեպքի վայր։ Սա բարդացնում է իրավիճակը»,- ​​ասել է թղթակիցը IRIB պետական ​​հեռուստաալիքի եթերում:

«Ես ուղղաթիռում չէի, և մեքենայով վերադարձա։ Նախագահին ուղեկցել է 3 ուղղաթիռ, երկու ուղղաթիռ հետ է վերադարձել։ Նախագահը պետք է մեկներ այս քաղաք՝ Թավրիզի նավթավերամշակման գործարանի նախագծի բացման համար: Եղանակը ցուրտ է, և այս պայմանները նախագահական ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառ են դարձել»,- հավելել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ