News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ  նշանակել է  310 228 000 մլն դրամի չափով  և  ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝   430 474 000  դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու  համար:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հարուցված վարույթների քննության արդյունքում պարզվել է, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն իրենց պատկանող ապրանքային նշաններն օգտագործել են օրենքին հակասող ձևերով և եղանակներով, ինչպես նաև  արձանագրվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով այդ ընկերությունների ապրանքային նշաններին շփոթելու աստիճանի նման  ապրանքային նշանների և դրանց առանձին տարրերի, ֆիրմային անվանման օգտագործման դեպքեր:

Մասնավորապես հովանոցային գովազդն իրականացվել է սոցիալական ցանցերի էջերում,  հայտնի անձանց («ինֆլուենսերներ») կողմից արված գրառումներում,  վճարային տերմինալների գովազդային վահանակների վրա, գեղարվեստական ֆիլմերում և այլ միջոցներով:

Հարկ է նշել, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտման փաստը և համագործակցել Հանձնաժողովի հետ, այդ թվում` ներկայացնելով վարույթների համար էական նշանակություն ունեցող տվյալներ:

Ընկերություններին տրվել է մեկամսյա ժամկետ՝ բացահայտված խախտումները շտկելու համար:

Հիշեցնենք, որ  «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված են սահմանափակումներ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդի իրականացման համար:

Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝


https://ef.competition.am/api/decision/63A04289-CE29-43BB-B5F5-2CE6D6471C98/download

https://ef.competition.am/api/decision/FA83CA48-444C-4CA5-8B21-F90D145A3D57/download

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում ստեղծվել է սարք՝ ճանապարհներին մերկասառույցի դեմ արդյունավետ պայքարելու համար
Պերմի պոլիտեխնիկի գիտնականները մշակում են հատուկ սարքավորում՝ գեոգրիդի վրա հիմնված ջեռուցման տարր...
ՏՏ ոլորտի ավելի քան 1600 ընկերություններ 2023-ին պետությունից հարկային արտոնություններ են ստացել. նախարար
Միևնույն ժամանակ, 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 9157 ՏՏ ընկերություն...
2023-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 25,3 մլրդ դրամ
Այդ միջոցների իրականացումը, ըստ նրա, կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս...
«Ներուժ 4.0» սփյուռքի  տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի  շրջանակում ուղիղ դրամաշնորհ կհատկացվի ընտրված 6 թիմերին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիտում որոշեց «Ներուժ 4.0» սփյուռքի...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է
2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3,6 միլիարդ դրամը...
OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը
Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով...
Ամենաշատ