News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Դրա մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն, հիշեցրել է ռուսական ТАСС-ը։

Իրանի նախագահի հետ նույն ուղղաթիռում են եղել  արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և նախագահի թիկնազորի ղեկավարը։ Ուղղաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ