Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանան հակակշռել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը:

Բանն այն է, որ նրանք ևս հիանալի հասկանում են, որ ցանկացած պահի կարող է իրավիճակն այնպես «պայթել», որ ընդամենը «մի գիշերվա մեջ» ամբողջապես կորցնեն իշխանությունը: Իսկ օրավուր հարստացող ու այդ հարստության և իրենց կարգավիճակի վրա դողացող քպական պաշտոնյաներից, պատգամավորներից զատ, Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահները, այն էլ՝ ողջ 100 տոկոսով:

Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել արևմտյան ֆինանսավորում ունեցող կառույցների ներկայացուցիչները, որոնք այս օրերին նույնիսկ կոչեր են հնչեցնում ստեղծել արևմտյան կողնորոշում ունեցողների դաշինք ու ամուր կանգնել Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության թիկունքին: Նրանք գրեթե նոնստոպ ռեժիմով գրառումներ են անում սոցցանցերում, հարցազրույցներ են տալիս՝ բացահայտ կեղծիքներ տարածելով շարժման ղեկավարների հասցեին, փորձում են հանրությանը համոզել, թե շարժման թիկունքում իբր Ռուսաստանն է, նորանոր հարձակումներ են գործում Հայ առաքելական եկեղեցու դեմ և այլն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության ներկայացուցիչներն այս օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանում գործող մի քանի աղանդավորական կազմակերպությունների, հատկապես նրանց հետ, որոնք 2018-ին եղել են Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության աջակիցներ, որպեսզի նրանք էլ իրենց անդամների մեջ քարոզեն նիկոլական գաղափարներ ու պայքարեն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Սակայն, մեր տեղեկություններով, այս կառույցների մեծ մասը կտրուկ մերժել է բացահայտ դուրս գալ ՀԱԵ-ի ու ժողովրդի բացարձակ մեծամասնության դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ