Ամերիկյան ութ թերթ հայց է ներկայացրել Microsoft-ի և ChatGPT չաթբոտի մշակողի դեմ՝ ընկերություններին մեղադրելով հեղինակային իրավունքի խախտման մեջ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով դատական փաստաթղթին։
Պարբերականը նշում է, որ ներդրումային հսկա Alden Global Capital-ին պատկանող ութ պարբերականներ դատի են տվել OpenAI-ին և Microsoft-ին հեղինակային իրավունքի խախտման համար։
Հայցը ներկայացրել են New York Daily News-ը, Chicago Tribune-ը, Orlando Sentinel-ը, South Florida Sun Sentinel-ը, San Jose Mercury News-ը, Denver Post-ը, Orange County Register-ը և St. Paul Pioneer Press-ը:
Պարբերականները մեղադրում են ընկերություններին միլիոնավոր հեղինակային իրավունքով պաշտպանված հոդվածներ գողանալու մեջ՝ առանց համապատասխան թույլտվության կամ վճարման։