News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը


Երեւանում ընթանում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր ձեւավորված կուսակցության հիմնադիր համագումարը: Քաղաքական կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»: Համագումարին գրանցվել է 395 պատվիրակ:

Բացման խոսքով հանդես եկավ Հայկ Մարությանը, ով, մասնավորապես, նշեց. «2018-ին համաժողովրդական ալիքի վրա տեղի ունեցած հեղափոխությունը ահռելի դրական լիցք եւ բարվոք  ապագայի լավատեսություն տվեց  ոչ միայն Հայաստանի եւ Սփյուռքի հայերին, այլեւ լեգիտիմության անհրաժեշտ պաշար Արցախի հարցը արժանապատիվ լուծելու համար: Ցավոք 2018-ի էներգիան ներքին ու արտաքին ասպարեզներում իրական եւ  եւ անշրջելի արդյունքի վերածելու փոխարեն ընտրեց վայրիվերո եւ անարդյունավետ գործողությունների ճանապարհը՝ կորցնելով արագ ռեֆորմների հնարավորությունը»,-ասաց նա:

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ