News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Իշխանությունները հաստատել են, որ Բրազիլիայի հարավում տեղի ունեցած հեղեղումների զոհերի թիվը հասել է 78-ի։ Ինչպես տեղեկացրել է G1 պորտալը՝ հղում կատարելով Ռիու-Գրանդի-դու-Սուլ հարավային նահանգի Քաղպաշտպանության ծառայությանը, տուժածների թիվը հասել է 175-ի։

Գերատեսչության հաշվետվության համաձայն՝ անհետ կորած է համարվում 105 մարդ։ Անձրեւներից եւ փոթորկից տուժել է ավելի քան 844 հազար բնակիչ, տարերքը վնաս է պատճառել 341 մունիցիպալիտետների։ Շաբաթ կայացած մամուլի ասուլիսում նահանգապետ Էդուարդու Լեյթեն հայտնել է, որ անհրաժեշտ կլինի «Մարշալի պլան» ավերված տարածքների վերականգնման համար։

Ռիու-Գրանդի-դու-Սուլում նախկինի պես գործում է պոտենցիալ վտանգի նախազգուշացում ուժեղ անձրեւների պատճառով, տեղեկացրել է CNN Brasil-ը։ Նահանգի մայրաքաղաքում՝ Պորտու Ալեգրիում եւ մայրաքաղաքի շրջանում իրավիճակը ծայրահեղ է, նշել է հեռուստաալիքը։ Կիրակի առավոտյան Գուայբա գետի մակարդակը հասել է 5,33 մետրի, ինչը, իշխանությունների տեղեկացմամբ, պատմության մեջ գրանցված ամենաբարձր մակարդակն է։

Հորդ անձրեւները Բրազիլիայի հարավում սկսվել են շաբաթվա սկզբին։ Տարածաշրջան է այցելել երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ