News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին առատ տեղումների արդյունքում քաղաքում որոշակի խնդիրներ ենք ունեցել: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ խնդրեց քաղաքապետի օգնական Կամո Արեյանին ներկայացնել իրավիճակը:

Վերջինս նշեց. «Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերից սկսած առատ տեղումների արդյունքում որոշակի խնդիրներ են առաջացել տրանսպորտային հանգուցներում, թունելներում եւ փողոցներում: Պատճառներից առաջինն  այն է, որ քաղաքի այդ հատվածում մեծ էր տեղումների ծավալը, երկրորդը՝ որոշակի հատվածներում կուտակումների պատճառը հեղեղատար համակարգի իսպառ բացակայությունն է, մնացած հատվածներում ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և թողունակությունը չբավարարելու, և մաքրման աշխատանքերի հետ։

Նրա խոսքով, հՀաջորդ իսկ օրերին «Վեոլիա ջրի» հետ իրականացրել են շրջայց, մաքրվել են հանգույցները, տեղափոխվել է տիղմը, ևս մեկ անգամ ստուգվել են ստորգետնյա անցումներն ու թունելները:

«Այս պահի դրությամբ մենք խնդիր ունենք միայն Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է երկու հետիոտն անցումների մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը, երեք օր է՝ այնտեղ իրականացվում են հետազոտական աշխատանքներ, երեկ վերջնական պատճառը պարզել ենք, նաև վնասված է մեկ հատվածը, այսօր պետք է իրականացնենք այդ վերականգնման աշխատանքների առաջին փուլը։

Համաձայն վարձակալության պայմանագրի՝  և դա նորություն չէ, քաղաքապետարան են ուղղվում բազմաթիվ անհարկի, ոչ կոմպետենտ հարցադրումներ․ Երևանում ամենօրյա մաքրությունը, սպսարկումը, շահագործումը իրականացվելու է վարձակալի կողմից, դա նորություն չէ «Վեոլիայի» համար։ Խնդիրը լուծելու երկու ճանապարհ ունենք, պարոն քաղաքապետ, ձեր հանձնարարությամբ մեկ ամիս է՝ իրականացվում են գույքագրման աշխատանքներ, 12 վարչական շրջանների մի մասը արդեն ներկայացրել են այն վայրերի ցանկը, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը:

Երկրորդը, մենք խնդրել ենք՝ «Վեոլիա ջուր»-ը վերանայի աշխատակազմի ցանկը, բանվորական կազմը՝  Կենտրոն վարչական շրջանի օրինակով ասեմ, 7 հոգին բավարար չէ այս ամբողջ ցանցի սպասարկման համար, պետք է մեծացնեն տեխնիկական անձնակազմը, երրորդը՝  իհարկե, սպասարկման պարբերականությունը պետք է խստացվի»,- ասաց նա։

Քաղաքապետն արձագանքեց, որ իրենք քննարկում ունեցել ենք, ի թիվս այլ հարցերի նաև, մասնավորապես, կոյուղագծերին վերաբերող։

«Անկեղծ ասած՝ արդեն մեղավորներին փնտրելն էլ կարևոր չէ․ ունենք իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստացել․ այս տարի պետք է վերջապես հանգուցալուծման գանք, որովհետև անվերջանալի այս քննարկումները՝ պայմանագրում սա նախատեսված չէ, նա նախատեսված չէ, երևանցիներին չի հետաքրքրում։ Այս տարի պետք է «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ համաձայնության գանք, ամեն բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել․ մեզ պետք է ընկերություն, որ ամբողջ ցանցի պատասխանատվությունը վերցնի»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ