News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանը պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին, որը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նամակն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, Սարգիս Խանդանյանն էլ շատ վաղուց,  մեկ-երկու օր հետո պատասխանել է այդ նամակին: Ուղղակի երեւի այդ րոպեին տիկին Զախարովային հարմար էր տենց արձագանքել եւ չարձագանքել մյուս մասին: Պարզ է, չէ՞, որ բեմականացված հարցուպատասխան է տեղի ունենում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց, թե տեղյակ է՝ ինչ են պատասխանել ռուսական կողմին, սակայն չմանրամասնեց. «Տեղյակ եմ, բայց չեմ ասի։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել: Նույն բաները պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել»,- ասաց ԱԺ նախագահը։

Հարցին՝ ո՞ւմ անունից է ինքը հակառուսական հայտարարություններ արել, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ ո՞ւմ անունից: Ես ամենաուղիղ մանդատով ընտրված մարդկանցից մեկն եմ, արել եմ հայտարարությունը ում անունից մասնակցել եմ: Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են: Հայաստանում իշխանությունը, նաեւ ընդդիմությունը ներկայացնում են ժողովրդին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել էր Մատվիենկոն։

Նշենք՝ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է
Դեռ պետք է Վաղարշակ Հարությունյանին հետ կանչեն, իսկ, որպես կանոն, գործող դեսպանները խնդրում են իրենց...
«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը
Ապա և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է...
Ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է. պարտքը վճարել են. Նախարար
Հիշեցնենք՝ ռուսական «Առաջին ալիքի» սփռումը դադարեցվել էր, քանի որ...
ՌԴ-ում պատրաստ են աշխատել ՀՀ ցանկացած իշխանության հետ, Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի. սենատոր Ջաբարով
Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի...
Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանի հետ առեւտրում խափանումներ չկան
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի խափանումներ չկան...
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյա հոբելյանը
Մայիսի 26-ին ՌԴ ԱԴԾ Արմավիրի Սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյակը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ