News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Մենք փորձում ենք Հայաստանն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն: Այս մասին, սյօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա անդրադարձավ ընդդիմությանը՝ նշելով. «Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու հավելեց. «չեք խաբելու ժողովրդին և մեզ»:

Ալեն Սիմոնյանը  դիմեց նաեւ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ ասելով. «Անկեղծ ես մեծագույն հարգանք ունեմ քո նկատմամբ, բայց որ ասում ես ատելության խոսքի մասին, դուք ձեր կողքինների ասածները տեսե՞լ եք: Գեղամ Մանուկյանը վերջին հայհոյանքներն է գրում,  Իշխան Սաղաթելյանը վերջին հայհոյանքներն է հարցազրույցի ժամանակ տալիս: Քոչարյան Լեւոնի օգնականը լրագրող է ծեծում: Գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ:  Ես դրա իրավունքը չունեմ: Ես դրա մասին մտածելու իրավունքը անգամ չունեմ, դա արգելված է: Էդ ժամանակներն անցել են: Իրենք էդ բարքերով եղել են, էդ բարքերով էլ մնացել են»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ