News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Հունգարիան ողջունում է խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած էական քայլերը։ Այս մասին Բուդապեշտում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

«Եթե մենք խաղաղ միջոցներ չգտնենք, աշխարհը շուտով կմոտենա երրորդ համաշխարհային պատերազմին։ Ցավոք, Կովկասի տարածաշրջանը վերջին տարիներին ականատես է եղել հակամարտությունների, որոնք տառապանք են պատճառել տարածաշրջանի բնակիչներին: Մեր նպատակն է նպաստել խաղաղությանը։ Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված զգալի քայլերը խաղաղության ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Հունգարիան կցանկանար նպաստել խաղաղության ջանքերին»,- վստահեցրեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ երկար ընդմիջումից հետո Հայաստանն ու Հունգարիան եկել են վերսկսելու դիվանագիտական ​​հարաբերությունները, իսկ անցյալ տարի քայլեր ձեռնարկեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչի արդյունքում ստորագրվեց տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր և ծրագիր, որի հիման վրա աշխատանքային խումբ կստեղծվի։ Դրա խնդիրն է լինելու արագացնել տնտեսական կապերի զարգացումը։ Արդեն արձանագրվել է առևտրաշրջանառության աճ և հունգարական ընկերությունների ակտիվության ավելացում Հայաստանի Հանրապետությունում, արդեն հուլիսին մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կբացվի։

Նախարարն ասաց, որ 180 մլն ֆորինտ փուլ առ փուլ կտրամադրվի Հայաստանում «նոր կյանք սկսող հայ ընտանիքներին»։ Նախարարն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայերին, սակայն չգիտես ինչու խուսափում է Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումից։ Միջոցները կհատկացվեն ԱՕԿԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ 1200 հայ երեխաներ և ծնողներ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Հունգարիայում, իսկ ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ, ասել է Սիյարտոն։ Նրա խոսքով, 4200 հայերից բաղկացած Հունգարիայի հայ համայնքին կհատկացվի 2 միլիարդ ֆորինտ՝ մշակույթի ու ինքնության պահպանման համար։

«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության նախօրեին Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել (վիզաների ռեժիմի) ազատականացման շուրջ և հուսով է, որ գործընթացները հաջողությամբկպսակվեն»,- ասաց Սիյարտոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ