News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

1956 թվականին Աբովյան 16 հասցեում կառուցված Նկարիչների տունը սեփականության իրավունքով պատկանում է Նկարիչների միություն ՀԿ-ին: ՀՀ-ը ճանաչել է Նկարիչների տան նկատմամբ միության սեփականության իրավունքը: Շենքը չի հանդիսացել պետական սեփականություն և առ այսօր ծառայում է իր նպատակին: 

Սա մայիսի 4-ին Նկարիչների միության արտահերթ համագումարի ժամանակ ընդունված հայտարարության տեքստից մի հատված է: Հայտարարությունն ընդունվել է միաձայն: Արտահերթ համագումարը հրավիրել միության շենքի շուրջ ստեղծված խնդիրը քննարկելու համար: Համագումարին հրավիրված էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

  Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Նկարիչների միությունը դատապարտում է ՀՀ գլխավոր դատախազության գործողությունները եւ վճռական է պաշտպանել իր սեփականությունը։ Հիշեցնենք, ամիսներ առաջ Հայաստանի նկարիչների միությունը գրություն էր ստացել գլխավոր դատախազությունից, ըստ որի՝  90-ականներին Կադաստրի կոմիտեի կողմից Աբովյան-16 հասցեի անշարժ գույքը ստեղծագործական միությանը սեփականության իրավունքով տրվել է խախտումներով եւ այդ հիմքով վարույթ է հարուցվել։

Գործադիրը միությանն առաջարկել է շենքը նվիրել կառավարությանը, ապա այն հետ ստանալ` չօտարելու իրավունքով:  Արտահերթ համագումարի ժամանակ միության անդամները նշել են, որ շենքը կառուցվել է հատուկ նկարիչների համար, այն պետք է մնա իրենց տնօրինության տակ:  18:12, 06.05.2024

Տպել
Ամենաշատ