News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հունաստանն ու Թուրքիան չպետք է մնան անցյալի գերիներ և պետք է ակտիվացնեն շփումներն ու համագործակցությունը։

«Հակառակ մեր տեսակետների տարբերությանը, մենք ապացուցել ենք, որ բաց ենք փոխշահավետ համագործակցության համար»,- ըստ Kathimerini-ի՝ շեշտել է Հունաստանի վարչապետը:

Միցոտակիսը հաստատել է ԵՄ մտնելու հարցում Հունաստանի աջակցությունը Թուրքիային՝ «չնայած մեծ դժվարություններին... պայմանով, որ երկիրը կինտեգրվի եվրոպական օրենսդրությանը»։

Անդրադառնալով ներգաղթյալների խնդրին՝ Հունաստանի վարչապետը հայտարարել է Էգեյան ծովում անօրինական միգրացիան կասեցնելու գործում Թուրքիայի ներդրման մասին։ «Մարդկանց թրաֆիքինգի դադարեցմանն ուղղված մեր համատեղ ջանքերն արդյունք են տվել։ Թուրքիան դրական ներդրում է ունեցել այս հարցում»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը։

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում պատերազմին, Միցոտակիսը նշել է ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցում երկու երկրների միջև  տարաձայնության մասին, սակայն նա հավելել է, որ Աթեքն ու Անկարան  բռնության դադարեցման հարցում կարող են համաձայնության գալ։ «Մենք համաձայն ենք, որ Ռաֆահում ցամաքային գործողությունն անընդունելի է»,- հավելել է նա:

Հունաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ Ստամբուլի Խորա վանքը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշումը անհաջող է՝ հավելելով, որ անչափ  կարևոր է պահպանել այս մշակութային հարստությունը։

Միցոտակիսն հայտարարել է, որ Հունաստանի քաղաքականության մեջ մահմեդական փոքրամասնության ակտիվ ներկայությունը երկրի հաջողությունն է համարում և հույս է հայտնել, որ Թուրքիայի քրիստոնյաների նկատմամբ ևս նույն վերաբերմունքը կդրսևորվի։

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ չնայած տարաձայնություններին, երկու երկրներն էլ կենտրոնացած են դրական օրակարգի վրա՝ բաց պահելով երկխոսության ուղիները: Նա հավելել է, որ աշխատում են երկկողմ առևտուրը 6 միլիարդ դոլարից 10 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին հասնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ